13:46 , 13 մայիս, 2016
Barometer.am-ը գրում է.
Դորտմունդի "Բորուսիան" մայիսի 14-ին Գերմանիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ ընդունի "Քյոլնին":
Համաձայն Kicker-ի դորտմունդցիների հավանական մեկնարկային կազմը ունի հետևյալ տեսքը:
"Բորուսիա". Ռոման Բյուրկի, Լուկաշ Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս, Մարսել Շմելցեր, Էրիկ Դուրմ, Յուլիան Վայգլ, Գոնսալո Կաստրո, Սինձի Կագավա, Մարկո Ռոյս, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ:
Նշենք, որ մրցաշրջանում 5-րդ դեղին քարտը ստանալու պատճառով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու "Քյոլնի" դեմ խաղը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 17:30-ին: