Euractiv. Հայաստանի և Ադբեջանի նախագահների հանդիպմանը կմասնակցեն նաև Լավրովն ու Քերրին


13:32 , 13 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մայիսի 16-ին Վիեննայում՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի իրավիճակը՝ երկու տասնամյակի ընթացքում ամենաթեժ բախումներից հետո։ Այս մասին, ինչպես գրում է Euractiv-ը , հայտնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները։ Սպասվում է, որ հանդիպմանը ներկա են լինելու նաև ԱՄՆ և ՌԴ դիվանագետներ։

ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի բարձրաստիճան դիվանագետները, ովքեր ջանքեր են կատարում տասնամյակներ շարունակվող թշնամանքին վերջ դնելու համար, սպասվում է, որ մասնակցելու են բանակցություններին, որի նպատակն է ամրապնդել փխրուն հրադադարը, որն հաստատվել է Մոսկավայի միջնորդությամբ։ Հանդիպմանը Եվրամիության պատվիրակ չի մասնակցելու։

Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ։

Նախօրեին Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը ևս հաստատել է, որ հանդիպումը կայանալու է երկուշաբթի՝ մայիսի 16-ին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ