13:20 , 13 մայիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Առաջիկա երեք օրերին հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում, քանի որ այսօրվանից սկսած մեր երկիր ներթափանցում են արևադարձային տաք օդային զանգվածներ: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա ներկայացրած կանխատեսումների համաձայն, ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի կիրակի օրը, լեռնային մարզրերում ցերեկը այն կհասնի +20...+22, նախալեռնային գոտիներում +26...+29, հովտային գոտում +30...+32, իսկ մայիսի 16-18-ին օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն կանխատեսվում:
Սուրենյանի խոսքով, չնայած օդի ջերմաստիճանի զգալի բարձրացմանը անակայուն եղանակային ռեժիմը առաջիկա հինգ օրերին հանրապետությունում պահպանվելու է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ