11:42 , 13 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
«Ավիատոն» ռուսական ընկերությունը կստեղծի ուղևորատար անօդաչու ավիատաքսի СерВерт СВ5Б անօդաչուի հիման վրա, հայտնում է «Իզվեստիա» պարբերականը:
«Առաջին փուլում փորձարկումները կիրականացվեն բեռներով, իսկ հետագայում մի քանի փորձնական թռիչքից հետո, այն արդեն հնարավոր կլինի օգտագործել` որպես ուղևորատար: Անօդաչուն անվանում են նաև «թռչող տաքսի»: Բանն այն է, որ դրան օդաչու պետք չէ, ինքնաթիռը ղեկավարվում է սահմանված ծրագրով և ցամաքից օպերատորի կողմից»,- ասել է «Ավիատոնի» գլխավոր տնօրեն Ավթանդիլ Խաչապուրիձեն:
Անօդաչուն համադրում է ինքնաթիռի և ուղղաթիռի գործառույթներ՝ օդ է բարձրանում ուղղաթիռի նման, իսկ հեռու տարածություններում թռիչքներն իրականացնում է որպես ինքնաթիռ:
Նշվում է, որ 2020թ.-ին կօրինականացվեն ընդհանուր օդային տարածությունում անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Հնարավոր է թույլատրվի նաև բնակավայրերում անօդաչուների օգտագործումն առևտրային նպատակներով: