05:50 , 13 մայիս, 2016
Ամերիկացի թենիսիստուհի, աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը թունավորվել է շան կերից: Թենիսիստուհին պատմել է, որ փորձել է շների մենյուից ճաշատեսակ, որն առաջարկել են Հռոմի հյուրանոցում, հայտնում է korrespondent.net-ը:
Խաբվելով իր կենդանու ճաշի հաճելի հոտից և տեսքից, սպորտսմենուհին փորձել է մեկ գդալ: Ամերիկուհու խոսքերով` մի քանի ժամ անց սկսվել է ստամոքսի ուժեղ խանգարում: «Պետք է գրեին, որ այդ կերը մարդկանց չի կարելի ուտել»,- ասել է Ուիլյամսը: