Բրիտանական կործանիչները օդ են բարձրացել Բալթիկ ծովի վրա 3 ռուսական ինքնաթիռներին ուղեկցելու համար


03:50 , 13 մայիս, 2016

Բրիտանական կործանիչները Էստոնիայի Ամորի բազայից օդ են բարձրացել Բալթիկ ծովի վրա ռուսական 3 ռազմական ինքնաթիռներին ուղեկցելու համար, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:

Թե երբ է դա տեղի ունեցել, չի ճշտվում: Որպես պատճառ նշված է, որ ինքնաթիռները «չեն հաղորդել հայտնի նույնականացման կոդը և դիմումին չեն արձագանքել»:

«Դա հերթական օրինակն է այն բանի, թե որքան կարևոր է Բալթյան երկրների օդային տարածքի հսկողության՝ ՆԱՏՕ-ի առաքելությունում Մեծ Բրիտանիայի դերը: Մենք կարողացանք ակնթարթորեն արձագանքել Ռուսաստանի կողմից այդ ագրեսիայի դրսևորմանը: Եվ դա վկայում է ՆԱՏՕ-ի երկրների կոլեկտիվ պաշտպանության խնդրին մեր նվիրվածության մասին»,- հայտարարել է Ֆելոնը: