Մթերքներ, որոնցից չարժե երբևէ հրաժարվել


23:56 , 12 մայիս, 2016

Մթերքներ, որոնցից չարժե երբևէ հրաժարվելBarometer.am-ը գրում է.

Եթե նույնիսկ որոշակի սննդակարգի եք հետևում՝ ձգտեք անել այնպես, որ այս մթերքները դուրս չմնան ձեր կողմից օգտագործվող սննդամթերքների ցանկից:

1.Ծիրան՝ շատ օգտակար բետա-կարոտինի աղբյուր, որը կանխարգելում է ազատ ռադիկալների կողմից օրգանիզմի քայքայումը:

2.Ավոկադո՝ իջեցնում է վնասակար խոլեսթերինի մակարդակն արյան մեջ:

3.Ազնվամորի՝ հակաքաղցկեղային հատապտուղ, որը նաև վիտամին C-ի աղբյուր է:

4.Մանգո՝ վիտամին C-ի հզոր աղբյուր:

5.Սեխ՝ վիամին C-ի և բետա-կարոտինի մեծ պաշարներ է պարունակում:

6.Լորամրգի հյութ՝ պայքարում է ինֆեկցիաների դեմ, կանխարգելում վնասակար բակտերիաների առաջացումը:

7.Լոլիկ՝ հակաօքսիդանտների հզոր աղբյուր:

8.Չամիչ՝ երկաթի գլխավոր աղբյուրը:

9.Կիտրոն՝ վիտամին C-ի աղբյուր, կալորիաներ գրեթե չի պարունակում:

10.Սոխ՝ այստեղ պարունակովող օգտակար նյութերը կանխարգելում են քաղցկեղի առաջացումը: