Անվանվել են ամենակեղտոտ օդ ունեցող քաղաքները


22:18 , 12 մայիս, 2016

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անվանել է առավել աղտոտված օդով քաղաքները: Վարկանիշում առաջին տեղը գրավել է Իրանի Զաբոլ քաղաքը, որտեղ ավազե մրրիկներ են լինում համարյա ամբողջ ամառ, հայտնում է Lenta.ru-ն:

Երկրորդ և երրորդ տեղերում են Հնդկաստանի Գվալիոր և Ալլահաբադ քաղաքները: Չորրորդ և հինգերորդ տեղը զբաղեցրել են Սաուդյան Արաբիայի Էր Ռիյադը և Էլ Ջուբաիլը:

Առաջին տասնյակում տեղ են գրավել նաև Հնդկաստանի Պանտա և Ռայպուր քաղաքները: Անցյալ տարվա առաջատարը` Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելին, այս տարի հայտնվել է 11-րդ տեղում: