Brent-ի նավթի գինը հասել է 48 դոլարի` մեկ բարելի դիմաց


21:39 , 12 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Brent ապրանքանիշի նավթի գինն այսօր` մայիսի 12-ին, հասել է 48 դոլարի` մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta.ru-ն:
 
Նավթի աճող գների ֆոնին` Էներգետիկայի միջազգային գործակալությունը հրապարակել է իր կանխատեսումները, որոնց համաձայն` նավթի պահանջարկը 2016-ին կմեծանա օրական 1.2 մլն բարելով և կհասնի 95.9 մլն բարելի: Սակայն նույն գործակալության տվյալներով`  համաշխարհային արդյունահանումն արդեն իսկ գերազանցում է այդ թիվը:

Միևնույն ժամանակ՝ նավթային շուկայի առաջնորդները պատրաստ են հարստացնել արդյունահանման ծավալները: Ռուսաստանը դեռ հավատում է, որ շուկան կկայունանա:

Նավթի համաշխարհային գները կրկին աճ են գրանցել Նիգերիայից ստացված լուրերի ֆոնին, որտեղ  վթարվել է Bonny Light նավթատարը, որով նավթ է մատակարարում Shell ընկերությունը: