Ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից


19:10 , 12 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արա Կարապետյանը և Գուգարքի ոստիկանության բաժնի պետ Արթուր Շահվերդյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Միաժամանակ հաղորդվեց, որ  այս  պահին որևէ   նշանակում չկա :