Թուրքական զինիզմը սահմաններ չունի


17:51 , 12 մայիս, 2016

Թուրքական զինիզմը սահմաններ չունի: Մայիսի 11-ին Գերմանիայի Բադեն Վյուրտենբերգ նահանգի խորհրդարանի նախագահ է ընտրվել 1978թ.-ին Թուրքիայից Գերմանիա տեղափոխված Մուհտերեմ Արասը: Թուրքիայում Մուհտերեմ Արասին ներկայացնում են ծագումով թուրք: Թուրքիան պետական մակարդակով փորձ է անում արտերկրում հաջողության հասած իր երկրի նախկին քաղաքացիներին ներկայացնել որպես թուրք: Այսպես, 1966թ.-ին ներկայիս Թուրքիայի Բինգյոլ նահանգի Էլմաղաչ գյուղում ծնված Արասը ալևի քուրդ է: Պետք է նշեմ, որ Մուհտերեմ Արասն առաջին մուսուլմանն է, ով Գերմանիայում ստացել է նման բարձր պաշտոն: Հույս ունեմ, որ քրդուհին սատար կկանգնի իր ազգակիցներին, ովքեր այս օրերին ենթարկվում են սպանդի թուրքկական իշխանության կողմից, և ոչ թե կանաչ լույս կվառի Գերմանիայում թուրքերի համար: