Արսեն Վենգերը պատրաստ է 80 մլն ֆունտ ծախսել տրանսֆերների համար, Մխիթարյանը նույնպես ցանկում է


22:39 , 12 մայիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է գտնվել Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կետրոնում:

Ինչպես տեղեկացնում է metro-ն, լոնդոնյան թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել «Բորուսիայի» ֆուտբոլիստին:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստ է 80 մլն ֆունտ ծախսել երեք ֆուտբոլիստի՝ Ալվարո Մորատայի, Հենրիխ Մխիթարյանի և Գրանիտ Ջակայի տրանսֆերները ձեռք բերելու համար: