17:02 , 12 մայիս, 2016
ԵՄ խորհուրդը հինգշաբթի Ավստրիայի, Գերմանիայի, Դանիայի, Շվեդիայի և Շենգենյան գոտու կազմում գտնվող (բայց ոչ՝ ԵՄ) Նորվեգիայի իշխանություններին կոչ է արել կես տարով երկարաձգել ժամանակավոր վերահսկողությունը Շենգենի ներսում սահմանների առանձին մասերում՝ կապված միգրացիոն ճգնաժամի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Խորհրդի կոմյունիկեին:
Ավելի վաղ նման առաջարկով հանդես է եկել Եվրահանձնաժողովը:
Այսպես, մայիսի 12-ից Ավստրիայի, Գերմանիայի, Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի իշխանություններին խորհուրդ է տրվում «պահպանել համամասնական ժամանակավոր սահմանային վերահսկողությունը 6 ամիսը չգերազանցող ժամանակահատվածով»:
Փաստաթղթում նշվում է, որ «սահմանային վերահսկողությունը պետք է լինի կետային և սահմանափակ մասշտաբներով, շրջաններով ու ժամանակով, ինչն անհրաժեշտ է՝ արջձագանքելու համար լուրջ սպառնալիքին և պահպանելու համար հասարակական կարգն ու ներքին անվտանգությունը՝ կապված անօրինական ներգաղթյալների տեղաշարժի հետ»: