Մոսկվայում հաստատում են մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը. աղբյուր


16:26 , 12 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Մոսկվայում հաստատում են մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը, հայտնում է РИА Новости գործակալությունը:
 
Նշվում է, որ հանդիպմանը կարող են ներկա լինել Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի արտգործնախարարները:
 
«Այո, Մոսկվայում հաստատում են նման հանդիպման հնարավորությունը: Այն նախապատրաստվում է երկու երկրների նախագահների և Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի արտգործնախարարների մասնակցությամբ»,-ասել է դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով մայիսի 16-ին նման հանդիպման հավանականության մասին լուրերը:
 
Ի դեպ, նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել, որում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հաջորդ շաբաթ հանդիպել Վիեննայում: