Թուրքիայից 100 ահաբեկիչ է անցել Սիրիա. ՌԴ ԱԳՆ


13:00 , 12 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Սիրիական Քաֆր Համրա է ժամանել «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման 100 զինյալ:

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Տեղի բնակիչներից ստացված տեղեկության համաձայն՝ Թուրքիայի տարածքից Քաֆր Համրա է անցել «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ավելի քան 100 ահաբեկիչ»,-հայտնել են գերատեսչությունից:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Թուրքիայից զինյալներին քիմիական զենք է փոխանցվում: