Վուդի Ալենի նոր ֆիլմը Կաննում դիմավորել են «համեստ» օվացիաներով


12:32 , 12 մայիս, 2016

Ռեժիսոր Վուդի Ալենի «Աշխարհիկ հասարակություն» նոր ֆիլմը Կաննի կինոփառատոնում դիմավորել են «համեստ» օվացիաներով, հայտնում է The Hollywood Reporter-ը: Պարբերականը նշում է, որ հանդիսատեսը կանգնած ծափահարել է 3 րոպե, ինչը Կաննի չափանիշերով նշանակում է ջերմ, բայց ոչ չափազանց դրական ընդունելություն:

Ֆիլմի գործողությունները զարգանում են 1930-ական թթ.: Գլխավոր դերերը խաղացել են Քրիստեն Ստյուրատը, Ջեսսի Այզենբերգը, Սթիվ Քարելը, Բլեյք Լայվլին: