10:50 , 12 մայիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Եվրամիության հետ Թուրքիայի քաղաքացիների՝ առանց վիզայի ռեժիմ ունենալու համար բոլոր հույսերը գնալով նվազում են:«BBC»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Թուրքիայի ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցով նախարար Վոլկան Բոզկիրը:
Նախարարը նշել է, որ եվրոպացի իր կոլեգաների հետ Ստրասբուրգում ունեցած հանդիպումների արդյունքներից պարզ դարձավ, որ այս հարցում բանակցությունները հասել են վերջնական փուլին: Բոզկիրի կարծիքով, Թուրքիան արել է ամեն բան, որ առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվի:
Սակայն Եվրաիությունը պնդում է, որ Թուրքիան փոփոխություններ անի հակաահաբեկչական օրենքում՝ սահմանափակելով ահաբեկչության սահմանումը: Իսկ նախարար Բոզկիրը պնդում է, որ Թուրքիան այդ քայլին չի գնա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ