Այսպիսի երիտասարդներն են երկրի ուժը (photo)


06:30 , 12 մայիս, 2016

Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրվանից հայկական բանակի հրամանատարներին ու զինվորներին միացան ինչպես ազատամարտի վետերանները, երկրապահները, այնպես էլ երեկվա զինվորները: Նրանցից է հադրութեցի Համլետ Ավանեսյանը: 20-ամյա երիտասարդը պատվով ծառայել է ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ եւ ընդամենը մի քանի ամիս առաջ զորացրվել ավագ սերժանտի կոչումով: Նա առանց վարանելու կամովին համալրել է հարավարեւելյան դիրքերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող ջոկի կազմը: