05:09 , 12 մայիս, 2016
Դուբայում օգոստոսին կբացվի աշխարհում ամենամեծ IMG Worlds of Adventure զվարճությունների փակ պարկը, հայտնում է RIA Novosti-ն:
Զբոսայգին տարածաշրջանում կդառնա առաջին միջազգային թեմատիկ զվարճանքների համալիրը: Այդ նախագծի տեր Ilyas and Mustafa Galadari Group (IMG Group) ընկերությունը հայտարարել է, որ նոր զբոսայգին առաջին այցելուներին կընդունի 2016 թվականի օգոստոսի 15-ին: Մեկ ծածկի տակ հավաքված կլինեն զվարճանքների չորս բաժիններ` Cartoon Network-ը և Marvel-ը, IMG Group օրիգինալ նախագիծը, Lost Valley-Dinosaur Adventure դինոզավրերի պարկը և դրան կից IMG Boulevard-ը: