ՊՍԺ-ն Ռոնալդուի տրանսֆերը ձեռք բերելու առաջնային իրավունք է ստացել


03:11 , 12 մայիս, 2016

Lurer.com–ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ակումբը լքելու դեպքում կտեղափոխվի ՊՍԺ:

Ինչպես տեղեկացնում է Sky Sports Պորտուգալիայի հավաքականի առաջատարի գործակալ Ժորժե Մենդեշը փարիզյան թիմի հետ բանավոր համաձայնության է եկել` ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման առաջնային իրավունքը ստանալու վերաբերյալ:

31-ամյա պորտուգալացին, սակայն դեռևս չի պատրստվում լքել մադրիդյան թիմը: Ռոնալդուի պայմանագիրը «Արքայական ակումբի» հետ ուժի մեջ է մինչև 2018թ, չի բացառվում, որ այն երկարաձգվի մինչև 2020թ: