Այսօր ապրիլյան պատերազմի առաջին զոհերի քառասուներրորդ օրն է լրանում


02:36 , 12 մայիս, 2016

Այսօր էլ բան չեմ գրելու:

Ապրիլյան պատերազմի առաջին զոհերի քառասուներրորդ օրն է լրանում:

Այն տղաների, ով ընդունեց թշնամու մարտահրավերը և մինչև վերջ կանգնեց պաշտպանելով Մայր հողը:

Այն տղաների, ով կյանքի գնով, կանգնեցրեց թշնամուն և թույլ չտվեց, որ Ցեղասպանությունը կրկնվի:

Այն տղաների, ում գործած սխրանքների շնորհիվ կրկին հավատացինք որ եղել ենք, կանք ու կլինենք:

Այն տղաների, ում արածը երբեք ու երբեք չի մոռացվի ու ընդմիշտ մեր հիշողությւոններում կմնա, որպես հայոց ոգու և կամքի մեծագույն դրսևորում:

Հավերժ փառք Ձեզ, Հերոսներ:

Ցավում եմ:
Ու հպարտանում: