Բավարիայի պաշտպան Դավիդ Ալաբան ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա


00:08 , 12 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»,- վստահեցնում է Mundo Deportivo-ն:

Ըստ աղբյուրի՝ 23-ամյա ավստրիացին կարող է փոխել իր ակումբային գրանցումն արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:


Նշվում է նաեւ, որ Ալաբան «Բարսելոնա» կտեղափոխվի այն դեպքում, երբ նրան կառաջարկեն հանդես գալ կիսապաշտպանի դիրքում:


Ընթացիկ մրցաշրջանում Ալաբան մասնակցել է 39 հանդիպման, դարձել 3 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ: