Սիրիայում ռուս զինծառայող է զոհվել


23:52 , 11 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Սիրիայում  զոհվել է ռուս զինծառայող Անտոն Երիգինը: Այս մասին հայտնում է Meduza  գործակալությունը` վկայակոչելով Սիրիայում «Հմեյմին» ռուսական ռազմակայանի ներկայացուցչին:
 
Հաղորդվում է, որ զինծառայողը վիրավորվել է ահաբեկիչների իրականացրած ռմբակոծության հետևանքով Հոմս նահանգում, որտեղ նա ուղեկցելիս է եղել հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մեքենաները:

«Վիրավոր զինծառայողին օպերատիվ կերպով հասցրել են հիվանդանոց, որտեղ ռուսաստանցի ռազմական բժիշկները երկու օր շարունակ պայքարում էին նրա կյանքի համար, սակայն նրան փրկել չի հաջողվել», - ասել է գործակալության աղբյուրը: