23:20 , 11 մայիս, 2016
ԱՄՆ-ն չի ցանկանում ակտիվ դերակատարում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին անդամ Մեթյու Բրայզան:
Նրա խոսքով, Ռուսաստանն այս հարցում ավելի ակտիվ է: «Նախագահ Օբաման հայտարարությամբ հանդես չեկավ ավելի քան 20 տարվա ընթացքում շփման գծում լարվածության ամենալայնածավալ սրումից հետո»,- Բրայզայի խոսքերն է մեջբերում Trend-ը:
Ըստ նրա, այդպիսով ԱՄՆ-ն Ռուսաստանին հնարավորություն է ընձեռոում առաջատարի դեր ստանձնել տարածաշրջանում, ինչը Վաշինգտոնի մեծ սխալն է:
Բրայզան կարծում է, որ ԱՄՆ-ն կարող էր ավելի շատ ջանք գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, բայց, ըստ երեւույթին, այդ հակամարտության կարգավորումն ԱՄՆ-ի համար առաջնահերթ խնդիր չէ: