Մթերքներ, որոնք մաքրում են լյարդը


13:20 , 12 մայիս, 2016

Մթերքներ, որոնք մաքրում են լյարդըBarometer.am-ը գրում է.

Առողջ լյարդը սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների` պահելով վիտամիններն ու հանքանյութերը եւ արտադրելով պրոտեին ու ֆերմենտներ: Լյարդը նորմալ վիճակում պահելու համար պետք է խուսափել ալկոհոլից, ծխախոտից, զբաղվել սպորտով և շատ հեղուկ խմել

Լյարդից ճարպը լուծվում, հեռանում է խոլինի` B4 խմբի վիտամինների առկայությամբ: Անհրաժեշտ է խուսափել սպիտակ հացից, մակարոնեղենից, որոնք հանգեցնում են լյարդի ճարպակալման: Լյարդը կարող եք մաքրել շատ օգտագործելով թարմ միրգ եւ բանջարեղեն:
Կան մի շարք մթերքներ, որոնք օգտակար են լյարդի գործունեության համար: Դրանցից են բազուկը, սպանախը, սխտորը, թուրինջը:

Սրանք կարգավորում են լյարդի աշխատանքը, նպաստում աթերոսկլերոզի, գերհոգնածության, ալերգիկ ցանի բուժմանը, իջեցնում արյան բարձր ճնշումը:
Թուրինջը նաեւ օգտակար ըմպելիք է լեղաքարային հիվանդության ժամանակ: Ժողովրդական բժշկությունն առաջարկում է թուրինջի հյութը օգտագործել լեղապարկից քարերի արագ հեռացման համար: