Կոստան ուզում է վերադառնալ «Ատլետիկո»


22:00 , 11 մայիս, 2016

kostaAraratnews.am-ը գրում է.

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան ուզում է վերադառնալ Մադրիդի «Ատլետիկո»։

Ինչպես հայտնում է «AS»-ի  իսպանացի լրագրող Գիլյեմ Բալագեն, Իսպանիայի հավաքականի 27-ամյա հարձակվողը չի կարողացել հարմարվել Անգլիայում, նրա անգլերենն այդքան էլ լավ չէ։ Բացի այդ, Կոստան խնդիրներ ունի երկրպագուների ու լրատվամիջոցների հետ հարաբերություններում։

Բալագեի տեղեկության համաձայն, «Չելսին» գտնվում է բանակցային գործընթացի առաջնային փուլում «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուայինին ձեռք բերման գործով, ում թեկնածությունն առաջարկել է լոնդոնցիների ապագա մարզիչ Անտոնիո Կոնտեն։

Տրանսֆերը կարող է «Չելսիին» արժենալ 48 միլիոն եվրո, թեպետ նեապոլցիների սեփականատերը ավելի վաղ հայտնել էր, որ Իգուաինին բաց կթողնի միայն 94 միլիոն եվրո ստանալու դեպքում։

«Չելսին» կարող է վաճառել Դիեգո Կոստային «Ատլետիկոյին» 30 միլիոնով և ձեռք բերել Իգուաինին։

ԱՊԼ-ի 28 խաղում Կոստան 12 գոլ է խփել, կատարել 7 գոլային փոխանցում։