«Եվրատեսիլի» ընթացքում ԼՂ դրոշը կրկին ծածանելու դեպքում Հայաստանը կորակազրկվի. Eurovoix


21:42 , 11 մայիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես նախազգուշացրել է Հայաստանի հանրային հեռարձակողին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանի կողմից ծածանելու համար, գրում է eurovoix.com-ը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ, Եվրոպական հեռարձակողների միությունը նշել է, որ եթե ԼՂՀ դրոշը մրցույթի ընթացքում կրկին ծածանվի, հայաստանյան պատվիրակությունը իրեն կդնի այս և հետագա տարիներին մրցույթից որակազրկվելու ռիսկի առաջ:

Հայաստանի նկատմամբ դրոշը ցուցադրելու համար պատժամիջոց կկիրառվի մինչև այս տարվա հունիս ամիս: