21:15 , 11 մայիս, 2016
Daily Mail-ի փոխանցմամբ՝ հնագետների միջազգային թիմը Շոտլանդիայում հայտնաբերել է վիկինգների «շտաբ-բնակարանը»:
Գիտնականները հայտարարել են, որ սկզբնական շրջանում «շտաբ-բնակարանը» պատկանել է նորվեգացի թագավոր Կետիլին, որն ապրել է 9-րդ դարում և գլխավորել է սկանդինավցի ծովագնացների դեմ ռազմական արշավանքը, որոնք հիմնավորվել էին իր տարածքում:
«Շտաբ-բնակարանը» հայտնաբերվել է Բյուտ կղզում՝ Շոտլանդիայի արևմուտքում: