19:14 , 11 մայիս, 2016
Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ «նորմանդական քառյակի» երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները Բեռլինում կայացած հանդիպման ավարտին համատեղ հայտարարությամբ հանդես չեն գա:
«Ընդհանուր հայտարարություն չի նախատեսվում»,- Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցչի խոսքը մեջբերում է Lenta.ru-ն:
Առանձին հայտարարություններով հանդիպման ավարտին հանդես կգան Ռուսաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ինչպես նաև՝ Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Լավրովն ու Շտայնմայերը Բեռլինում սկսել են բանակցությունները:
Նշենք, որ «նորմանդական քառյակի» հերթական հանդիպումը Փարիզում, որը տեղի էր ունեցել մարտին, անարդյունք է ավարտվել: