Շարքային Յուրիդա Գաբրիելյան. հակառակորդի գնդացրորդին ոչնչացրած 23-ամյա հետախույզ-դիպուկահարը


18:48 , 11 մայիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Ավագ հետախույզ-դիպուկահար, պայմանագրային զինծառայող, շարքային Յուրիդա Գաբրիելյանը քառօրյա պատերազմի օրերին դիպուկ կրակոցներով ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժը, հատուկ նշանակետերը եւ հակառակորդի գնդացրորդին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

23-ամյա Յուրիդա Գաբրիելյանը մարտական գործողությունների ժամանակ այդ կերպ ապահովել է խմբի մարտական խնդիրների կատարումը:

Յուրիդա Գաբրիելյանը պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով: