13:40 , 11 մայիս, 2016
Yerkir.am-ը գրում է.
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Մուշ նահանգի Դելե թաղամասում գտնվող 18-րդ դարի հայկական գերեզմանատունը պղծվել է։
Ըստ Haberler-ի` այդ հարցով Մուշի դատարն է դիմել Թուրքիայում հայ փոքրամասնությունների միության ղեկավար Ազիզ Դաղջըն։
Դատարանի կողմից դեպքի վայր են ժամանել մասնագետներ` ուսումնասիրությունների համար: Վերջիններս բացահայտել են, որ գերեզմանատանը պղծել են գանձ որոնողները, ովքեր փոսեր են փորել գերեզմանատանը:
Դաղջըն դիմել է երկրի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությանը` խնդրելով վերակառուցել գերեզմանատունը։