5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Տիբեթում


12:24 , 11 մայիս, 2016

1812792Araratnews.am-ը գրում է.

Տիբեթում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, Korrespondent-ի փոխանցմամբ` հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Տիբեթի Չամդո շրջանի Դենգչեն բնակավայրում: Էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա:

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: