Տղերքն արդեն Ֆեյսբուքում են


09:28 , 26 հունվար, 2013

Անդրիաս Ղուկասյան, Արման Մելիքյան, Արամ Հարությունյան, Վարդան Սեդրակյան, Պարույր Հայրիկյան... Էս էն տղերքի ցուցակն ա, ովքեր ՀՀ նախագահի ընտրությունում իրենց թեկնածությունը առաջադրել են միմիայն Ֆեյսբուքում շատ ընկերներ ունենալու կամ անձնական էջերի լայքերը ավելացնելու համար: Ի դեպ, նշածս մարդիկ բոլորովին վերջերս են գրանցվել ՖԲ: Ախր բա արժե՞ր 8 մլն դրամ տալ հանուն ՖԲ-ում ընկերների թիվն ավելացնելու...
Բայց էս հլը հեչ. միջին վիճակագրական ֆեյսբուքցու տերմինալոգիայով նման մարդիկ կոչվում են ՖԵՅՔԵՐ: Այ էս մարդիկ ունեն ֆեյքի հոգեբանություն, ու դա արտահայտիչ է նաև իրական կյանքում, տո հենց նախագահական ընտրությունում:

Հ. Գ. Որպես գրածիս հավելված` ֆեյքը անդեմ, կեղծ պրոֆիլն ա:
Հ. Գ. Գ. Հլը եկեք միասին հաշվենք, թե քանի ֆեյք կա մեր քաղաքական դաշտում: