Կուտակային կենսաթոշակների պարտադիր պայմանի հետաձգումն առաջին ընթերցմամբ ընդունվեց


11:38 , 11 մայիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 11-ին, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը երկարաձգել մինչև 2018թ.:

Պատգամավորներից օրենքի նախագծին կողմ քվեարկեց 104-ը, ձեռնպահ՝ 4 պատգամավոր: