ԱՄՆ Կոնգրեսը ենթարկվել է ցանցահենային հարձակման


08:50 , 11 մայիս, 2016

trend_congress_usa_240212_2Ցանցահենները փորձում են մտնել ԱՄՆ Կոնգրեսի համակարգչային համակարգ՝ ապակոդավորելով նրանց համակարգերի պարունակությունը և այնուհետև պահանջելով որոշակի գումար վճարել՝ արգելափակված ֆայլերի հասանելիությունը բացելու համար: Այս մասին հայտնում է Intercept պարբերականը:

«Վերջին 48 ժամում ներկայացուցիչների պալատի (Կոնգրեսի ստորին պալատ) տեղեկատվական անվտանգության բաժնում նկատվել է պալատի ցանցի վրա հարձակումների ավելացում երրորդ կողմերի օգտագործմամբ, ինչպիսիք են YahooMail և Gmail փոստային հավելվածները համացանցի հիման վրա»,- ասվում է Կոնգրեսի ապրիլի 30-ի ներքին հաղորդագրության մեջ:

Պարբերականի տեղեկությամբ՝ ցանցահեններն աշխատակիցներին նամակներ են ուղարկել նրանց ծանոթների անունից և նրանց առաջարկել են ներբեռնել վնասակար ծրագրային ապահովում: Նշվում է, որ երբ օգտատերը սեղմել է ցանցահենային նամակում նշված հղումին, վիրուսը կոդավորել է համակարգչի բոլոր ֆայլերը:

Ներկայացուցիչների պալատի վարչական բաժնում ոչ մի մանրամասն չեն հայտնել ցանցահենային հարձակումների մասին: Հայտնի չէ նաև՝ արդյոք ներկայացուցիչների պալա՞տն է եղել ցանցահենների սկզբնական նպատակը: ԱՄՆ Սենատում տեղեկությանը հասանելիության արգելափակման դեպքեր չեն արձանագրվել:

Պարբերականը նշում է, որ համացանցը ներկայացուցիչների պալատում նախկինի պես մասամբ արգելափակված է՝ ներառյալ Wi-Fi ցանցը և Ethernet տվյալների փոխանակման համակարգը: