Շփման գծում հակառակորդն այս գիշեր կրակել է ականանետերից ու ձեռքի հակատանկային նռնականետից. ԼՂՀ ՊԲ


08:30 , 11 մայիս, 2016

Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:


Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 մմ ականանետերից ու ձեռքի հակատանկային նռնականետից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:


ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում  վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: