Եվրոպայում կամաց-կամաց սկսում են արձագանքել Թուրքիայում կատարվող իրադարձություններին


06:58 , 11 մայիս, 2016

Prof. dr. Erik-Jan ZürcherԵվրոպայում կամաց-կամաց սկսում են արձագանքել Թուրքիայում կատարվող իրադարձություններին։ Էդ կարևոր է, որովհետև ինչքան էլ Էրդողանը ասի, թե իրեն մեկ է ուրիշների կարծիքը, այնուամենայնիվ, հաշվի չնստել եվրոպական ճնշման հետ հնարավոր չէ։ Ուստի Զյուրխերի ցուցադրական քայլը կարող է հետաքրքիր գործընթացի սկիզբն հանդիսանալ։
Իմիջիայլոց, Զյուրխերը անցյալ տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով հանդես եկավ, որը նույնպես լայն արձագանք գտավ։

Լեյդենի համալսարանի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, ժամանակակից ամենաազդեցիկ թյուրքագետներից մեկը՝ Էրիկ Յան Զյուրխերը 2016թ. մայիսի 9-ին հոլլանդական թերթերից մեկում հանդես է եկել բաց-նամակով, որտեղ հայտնում է իր դժգոհությունը ներկայումս Թուրքիայում ծավալվող բռնապետական վարչակարգից և որպես բողոքի նշան՝ հրաժարվում է Թուրքիայի կողմից իրեն արժանացրած պատվո մեդալից և այն վերադարձնում Թուրքիա։
Հոդվածը վերնագրված է «Բավական է. մեդալը կվերադարձվի» (Enough is enough – the medal will be returned)։ Ձեզ եմ ներակայացնում այդ հոդվածը՝ թարգմանաբար (հատվածներ)։ Ամբողջականը անգլերեն տեքստը տե՛ս ներքևում։ 

Կից նյութն`այստեղ