03:14 , 11 մայիս, 2016
Tert.am–ը գրում է.
ՆԱՍԱ-ի Kepler աստղադիտակը 1 284 նոր էկզոմոլորակ է հայտնաբերել` այդպիսով կրկնապատկելով այլ հայտնի մոլորակների թիվը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` նոր հայտնաբերված մոլորակներից շուրջ 550-ը կարող են ժայռային մոլորակներ լինել, ինչպես Երկիրը: Բացի այդ, դրանցից 9-ը գտնվում են բնակելի գոտում, ինչը նշանակում է, որ դրանք կարող են պիտանի լինել կյանքի համար:
«Սա հույս է ներշնչում, որ ինչ-որ մի տեղ` մեր աստղի պես մի աստղի շուրջը, կարող ենք մեկ այլ Երկիր հայտնաբերել», - ասել է ՆԱՍԱ-ի գլխավոր գիտնական Էլեն Ստոֆանը, ով հայտարարությամբ է հանդես եկել մայիսի 10-ին: