01:22 , 11 մայիս, 2016
Tert.am–ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ողջ-ողջ թաղել է սեփական զինյալներից 35-ին` Մոսուլ քաղաքից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քայարահ բնակավայրի մերձակայքում, տեղեկացնում է abna24.com-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Իսլամական պետությունը» նման քայլի է գնացել այն բանի համար, որ իր անդամները հրաժարվել են կռվել կառավարական ուժերի դեմ և լքել են մարտադաշտը: