Սերն Աստվածաշնչում


00:29 , 26 հունվար, 2013

Եթե մարդկանց և հրեշտակների լեզուներով խոսեմ և սեր չունենամ, կնմանվեմ ձայն հանող պղնձի կամ ղողանջող ծնծղայի:
Եվ եթե մարգարեության պարգևն ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե մինչև իսկ լեռներ տեղափոխելու մեծ հավատ ունենամ և սեր չունենամ, ոչինչ եմ:
Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ ու իմ մարմինը կրակի մատնեմ և սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա:
Սերը համբերող է, բարի է, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, չի հպարտանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, հեշտությամբ չի գրգռվում,չար բան չի մտածումանիրավության վրա չի ուրախանում,այլ ուրախանում է ճշմարտ ության համար, ամեն բան կրում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է:
Սերը երբեք չի վերջանում, բայց եթե մարգարեություններ կան՝ կդադարեն, եթե լեզուներ՝ կլռեն, եթե գիտություն՝ պիտի անցնի:
Քանի որ շատերից միայն մի մասը գիտենք և միայն մասնակի ենք մարգարեանում:
Բայց երբ կատարյալը գա, այդ մասնակին պիտի խափանվի:
Երբ երեխա էի, երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի խորհում, բայց երբ այր դարձա, երեխայական բաները թողեցի:
Որովհետև հիմա մենք աղոտ ենք տեսնում, ինչպես հայելու մեջ, բայց այն ժամանակ կտեսնենք դեմառդեմ. հիմա շատից քչին եմ տեղյակ, բայց այն ժամանակ այնպես պիտի ճանաչեմ, ինչպես որ ճանաչվեց:
Եվ հիմա մնում է հավատ, հույս, սեր՝ այս երեքը, և սրանցից մեծագույնը ՍԵՐՆ է!!!

ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 13