Չեխիայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է ԵՄ-ի հետ Վրաստանի անվիզա ռեժիմի կարևորության մասին


22:10 , 10 մայիս, 2016

Եվրամիությունը պետք է կատարի վիզային ռեժիմի վերացման մասին Վրաստանին տված խոստումը, հայտարարել է Չեխիայի ներկայացուցչական պալատի խոսնակ Յան Գամաչեկը, հայտնում է RIA Novosti-ն:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին և Չեխիայի նրա գործընկերը Թբիլիսիի Իլիայի համալսարանում դասախոսություն են կարդացել, որի ընթացքում անդրադարձել են ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցին: Գամաչեկը նշել է, որ ճշգրիտ ամսաթվերի մասին խոսելն անհնար է, սակայն եթե Եվրոպան չպահի իր խոստումը, դա ԵՄ վարկանիշի վրա բացասաբար կանդրադառնա: