Մի փոքր պատմություն նրանց համար, ովքեր իրենց մտքի ծայրով անգամ անցկացնում են հող տալը


21:37 , 10 մայիս, 2016

Մի փոքր պատմություն նրանց համար, ովքեր իրենց մտքի ծայրով անգամ անցկացնում են հող տալը:
Արցախյան գոյամարտի սկսվելու հենց առաջին իսկ օրից թշնամին Արցախն ու նրա մայրքաղաքը պահում էր կրակի տակ: Այլ ելք չունեինք, պետք է կամ լքեինք Արցախը , կամ կռվել ու նորից կամ զոհվել, բնաջնջվել այդ պատմական հայրենիքից, կամ դառնալ տերը մեր հայրենիքի: 1993թ.-ի հուլիսի 23-ին , երեք հիմնական հարձակվողական ուղղություններով ազատագրվեց Արցախի ՍԻՐՏԸ՝ Ակնան (Աղդամ) : Այսպիսով ոնչնչացվեց թշնամու որճը, կոտրվեց Ադրբեջանի մեջքը : Ակնաից հետո մերոնք ազատագրվեցին Վարդանան (Ֆիզուլի), Ջրականը (Ջաբրաիլ) և Սանասարը (Կուբաթլի): Այս ազատագրումները մտնում էր մեկ ընդհանուր ռազմական օպերացիայի մեջ: Օպերացիայի արդյունքում ոչնչացվեց թշնամու այն բոլո՛ր հրետանային կետերը, որով գնդակոծվում էր ողջ Արցախը: Հողերից խոսացողները, մինչ իրենց մտքի գոհարների շաղ տալը, թող հիշեն կամ պատկերացնեն ինչ ասել հրետանային կետեր, որով կգնդակոծվի Արցախի ողջ տարածքը: