Բակո Սահակյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր


19:56 , 10 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
 
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: