19:44 , 10 մայիս, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 10-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ «Պայտաձև» ամրոցի մոտակայքում ականանման առարկա է նկատվել:
ՀՀ ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ 102-րդ ռազմաբազայի մոտակայքի «Պայտաձև» ամրոցի տարածքում հայտնաբերվել է 1 հակատանկային Y-TM 57 M տեսակի ուսումնական ական առանց պայթուցիչի:
Ականը տեղափոխվել է Գյումրու Մուշի ՈԲ: