Սիրիայում ցուցադրվեց ռուսական զենքի արդյունավետությունն ու որակը.Պուտին


19:32 , 10 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում ցուցադրվել է ռուսական զենքի որակն ու արդյունավետությունը. հայտնում է gazeta.ru-ն:

«Ռուսական զենքի արդյունավետությունն ու բարձր որակական հատկանիշները ցուցադրվեցին Սիրիայում: ՌԴ ռազմատիեզերական ուժերն ու նավատորմը լավագույն կերպով դա մեզ ցույց տվեցին»,-ասել է Պուտինը:

Բացի այդ, նա ընդգծել է, որ ռուսական զորքի աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել զինյալների դեմ պայքարում բեկման հասնելու համար:

«Ավիացիայի հեռահար ռմբակոծիչ ինքնաթիռները 178 մարտական թռիչք են իրականացրել, հարվածներ են հասցրել օդից ու ծովից՝ խոցելով «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչների ենթակառուցվածքներին: Այդ հարվածները ճշգրիտ, ուժգին ու արդյունավետ էին:

Հենց դա էլ թույլ է տվել հասնել արմատական բեկման՝ զինյալների դեմ պայքարում»,-հայտարարել է Պուտինը:

«Իսլամական պետությունը» և «Ջեբհաթ ան-Նուսրան» ահաբեկչական խմբավորումներ են, որոնց գործունեությունն արգելված է աշխարհի բազմաթիվ երկրներում: