18:36 , 10 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատմական այց կկատարի ճապոնական Հիրոսիմա քաղաք, որն ավերվել էր 1945թ., ԱՄՆ-ի օդուժի կողմից ատոմային ռմբակոծության հետևանքով։ Այդպիսով` Օբաման կդառնա ԱՄՆ-ի առաջին նախագահը, ով կայցելի Հիրոսիմա, հայտնում է BBC-ն` մեջբերելով Սպիտակ տան հայտարարությունը:
«Նախագահը պատմական այց կկատարի Հիրոսիմա` Ճապոնիայի վարչապետ Աբեի հետ միասին, որպեսզի ընդգծի առանց միջուկային զենքի աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատման գաղափարին իր հավատարմությունը»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։
ԱՄՆ-ն պատմության մեջ առաջին անգամ ատոմային ռումբեր է նետել Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին, որոնց հետևանքով զոհվել է 130-250 հազար մարդ։ Դրանից հետո ավարտվեց համաշխարհային պատերազմը, որին, սակայն, հաջորդեց գերտերությունների միջև միջուկային սպառազինությունների մրցավազքը, որը հայտնի է Սառը պատերազմ անունով: