21:39 , 10 մայիս, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Հայ բռնցքամարատիկները հավաքականի մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ մեկնել են Խաբարովսկ` մասնակցելու մայիսի 11-16-ը կայանալիք միջազգային մրցաշարին:
ՀԲՖ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Խաբարովսկում Հայաստանը կներկայացնեն 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 81 կգ քաշայիններ Արսեն Հայրապետյանն ու Արման Հովիկյանը եւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Կշռման արարողությունն ու մեկնարկային մենամարտերը տեղի կունենան վաղը: