17:59 , 10 մայիս, 2016
168.am-ը գրում է.
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մեկնաբանել է ադրբեջանական Trend գործակալության հարցին, որը վերաբերել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հնարավոր ճանաչմանը:
«Ոչ մի երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Հակամարտության երկարատև կարգավորման համար մենք շարունակում ենք կոչ անել կողմերին ցուցաբերել բարի կամք և նստել բանակցային սեղանի շուրջ»,- հայտարարել է Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է հակամարտության բազմակողմ կարգավորման համատեքստում»: