ԼՂ կառավարության բացած հատուկ հաշվեհամարին մոտ 4 մլրդ դրամ է փոխանցվել


16:52 , 10 մայիս, 2016

08D5A538-7C60-4E76-A1F1-32DA72559FF7_w308_h173Araratnews.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-ից մինչև մայիսի 6-ը ժամանակահատվածում 5 հազար 346 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3 միլիարդ 928 միլիոն 753 հազար 273 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն մայիսի 6-ին՝ 15 միլիոն 163 հազար 333 դրամ՝ փոխանցված 106 անձանց կողմից:

Հաղորդելով այս մասին՝ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հիշեցնում է, որ ողջ գումարն ուղղվելու է Պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: