Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորն ակումբային առաջնության նախավերջին տուրում


15:46 , 10 մայիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը Ռուսաստանի ակումբային առաջնության նախավերջին տուրում կիսեց միավորը:

Ռուսաստանի ակումբային առաջնության 8-րդ տուրում Մկրտչյանի թիմը՝ «Յուգրան», մրցում էր «Համալսարանական» թիմի հետ և հաղթեց 2,5-1,5 հաշվով: Հայ շախմատիստը մրցում էր ռուս Ելենա Զայատցի հետ:

Այժմ «Յուգրա»-ն 3-րդ տեղում է և ունի 10 միավոր: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: